ՊԵԿ-ը փորձում է «քնից» արթնացնել բանկ-տնտեսավարող հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ տնտեսություն և բանկեր հարաբերությունը խիստ փոխկապակցված է, գաղտնիք չէ նաև այն, որ վերջերս գործարարներն այնքան էլ հաճախ չեն դիմում բանկերին՝ վարկեր վերցնելու համար։
Ոտքի վրա ձեռքի հետ ստեղծված լուսարձակը կարող էր դառնալ փայլուն արտադրանք, որը կարող էինք օգտագործել Հայաստանի դպրոցների մարզադահլիճների, թենիսի կորտերի, փոքր մարզասրահների, լողավազանների լուսավորության խնդիրները լուծելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կհեռացվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով։
Միջազգային ֆինանսական շուկաներն ու դոլարի կուրսը անկում ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Ներդրողները մտահոգված են, որ Թրամփի հաղթանակը կարող է գլոբալ տնտեսական խառնաշփոթություն և քաղաքական անկանխատեսելիություն ստեղծել:
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին:
Նոյեմբերի վերջին Հայաստանում վերջնականապես կսահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017-ի հունվարի 1-ից՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ հաջորդ նիստը թեժ է լինելու, և չի բացառվում, որ պատգամավորներն իրենց ողջ բառապաշարը (և՛ լավ, և՛ վատ իմաստով) գործի կդնեն։ Յուրաքանչյուր խմբակցություն փորձելու է ընտրողներին ապացուցել, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...